Օգտվելու կանոններ

Այս հավելվածի կիրառումը և դրանում պարունակվող տեղեկատվության օգտագործումը պետք է իրականացվեն համաձայն ստորև նշված Օգտվելու կանոնների: Այս հավելվածից օգտվելու համար Դուք պետք է կարդաք և ընդունեք Օգտվելու պայմանները:
Հավելվածի նպատակն է համայնքների համար հարթակ տրամադրել՝ շահագրգիռ հաստատություններին էներգախնայողության կամ վերականգնվող էներգիայի ոլորտներում կամավորության սկզբունքով
նախագծեր և ծրագրեր ներկայացնելու համար: Այս հավելվածի օգտագործումն անվճար է: «KPC» կազմակերպությունը չի կրում որևէ պատասխանատվություն և չի երաշխավորում սույն հավելվածի վերաբերյալ տեղեկատվության և/կամ տեղեկատվության աղբյուրների արդիականությունը, ճշգրտությունը, ամբողջականությունը կամ մշտական մատչելիությունը: «KPC» կազմակերպությունը իրեն իրավունք է վերապահում փոփոխել, լրացնել կամ հեռացնել սույն հավելվածից ցանկացած տեղեկատվություն` հավելվածի նպատակի հնարավոր չարաշահման դեպքում:

Kommunalkredit Public Consulting (KPC) կազմակերպությունը բացառում է որևէ պատասխանատվություն (ներառյալ անփութությունը)՝ կորուստների կամ վնասների, այդ թվում՝ հետևանքային կամ անուղղակի վնասի կամ շահույթի կորուստի համար, որոնք կարող են առաջանալ սույն հավելվածի հասանելիության, այլ օպերատորների այլ կայքերի հետ ստեղծված կապերի (հղումների), կամ
այս կայքի անհասանելիության պատճառով:

Այս կայքի հետ հղումների միջոցով կապված երրորդ կողմի կայքերը չեն ստուգվել և չեն ստուգվի Kommunalkredit Public Consulting կազմակերպության կողմից: Հետևաբար, Kommunalkredit Public Consulting կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի ստանձնում դրանց բովանդակության, մասնավորապես՝ դրանցում պարունակվող առաջարկների, ապրանքների, ծառայությունների և տեղեկատվության համար:
Տեղեկատվության կամ տվյալների վերարտադրությունը, մասնավորապես, տեքստերի, տեքստերի մասերի կամ պատկերների օգտագործումը ենթակա է նախնական հաստատման Kommunalkredit Public Consulting կազմակերպության կողմից: Այս դրույթը չի տարածվում ներբեռնման համար նախատեսված և հասանելի նյութի վրա: Նման նյութի որևէ փոփոխությունը, այլ եղանակով վերարտադրությունը կամ որևէ այլ օգտագործումն արգելվում է: